Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունը հայտնաբերել է չհայտարարագրված 10 առաքանի
26/01/2023 13:48
Կիսվել

ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունը հայտնաբերել է չհայտարարագրված 10 առաքանի

ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունն օրերս հայտնաբերել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք:

Էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությունը Մեծ Բրիտանիայից Հայաստանի Հանրապետություն է ներմուծել շուրջ 560 առաքանի: 

Արևմտյան մաքսատուն-վարչության մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային գործառնություններից հետո առաքանիները հանձնվել են էքսպրես-բեռների փոխադրմամբ զբաղվող ընկերությանը` քաղաքացիներին հանձնելու նպատակով։ Մաքսային գործառնությունների ավարտից հետո` մաքսային հսկողության գոտուց դուրս ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է առաքանիների բեռնում վերոնշյալ ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկ։ Ունենալով հիմնավոր կասկածներ առերևույթ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ՝ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում կրկնակի զննման է ենթարկվել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկը: Զննման  արդյունքում պարզվել է, որ բեռնված առաքանիների մեջ առկա է չհայտարարագրված 10 առաքանի` ընդհանուր շուրջ 5,2 միլիոն ՀՀ դրամ արժեքով: 

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 307-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է ավելի քան 1 միլիոն դրամի չափով տուգանք: Միաժամանակ, նշված առաքանիների ներմուծման համար արդեն իսկ հայտարարատուների կողմից վճարվել են օրենքով սահմանված մաքսային վճարները` շուրջ 485 հազար դրամի չափով: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը հորդորում է փոխադրողներին պատշաճ կատարել իրենց գործառույթները:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72