
27/01/2023 11:21
Լույս Հիմնադրամ. ՀՀ-ում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ
ԼՈՒՅՍ հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը։ Այսպես՝
- ՀՀ տնտեսության զարգացման ընթացքում բարձր տնտեսական աճեր են արձանագրվել հիմնականում կապիտալի (առավելապես արտաքին դրամական փոխանցումների) զուտ ներհոսքի համեմատաբար մեծ ծավալների արձանագրման դեպքում։ Այդ պայմաններում, տնտեսական աճին առավելապես նպաստել են «ոչ արտահանելի» ճյուղերը, որոնց աճը սովորաբար կայուն չէ, իսկ «արտահանելի» ճյուղերի աճը եղել է համեստ և տնտեսական աճին քիչ նպաստող: Արդյունքում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ՝ որոշ տարիների դառնալով տնտեսական անկման կամ աճի կտրուկ դանդաղման պատճառ:
- Միջերկրային համեմատությունները ցույց են տալիս, որ «արտահանելի» ճյուղերի՝ գյուղատնտեսության և արդյունաբերության մասնաբաժնի կրճատումը և «ոչ արտահանելի» ճյուղերի՝ մասնավորապես ծառայությունների մասնաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել ճգնաժամերի նկատմամբ այդ երկրների դիմադրողականության անկման:
- 2022 թվականին, ռուս-ուկրաինական հակամարտության սրման պայմաններում կտրուկ ակտիվացել է դեպի ՀՀ կապիտալի և մարդկային ռեսուրսի ներհոսքը, ինչը մի կողմից դրական ազդեցություն է ունեցել տնտեսական ակտիվության վրա, մյուս կողմից հանգեցրել է ՀՀ դրամի զգալի արժևորմանը: Այս գործոնների ազդեցությամբ տեղի է ունենում տնտեսության կառուցվածքի վատթարացում, այսինքն՝ աճում են «ոչ արտահանելի» ճյուղերը (ծառայությունները, առևտուրը, ֆինանսական հատվածը), իսկ «արտահանելի» հատվածը բախվում է լուրջ խնդիրների (արտահանման եկամուտների նվազում, ներքին արտադրողների՝ ներմուծողների համեմատ մրցունակության նվազում):
- ՀՀ-ում իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության մասով առավել ակտիվ է ԿԲ քաղաքականությունը, որն առավելապես թիրախավորում է գնաճի զսպումը, իսկ դրամի կապիտալի ներհոսքի բացասական ազդեցությունների չեզոքացման ուղղությամբ նշանակալի քայլեր չեն ձեռնարկվում, քանի որ վերջինս «օգնում է» գնաճի զսպման նպատակին հասնելուն: Այնուամենայնիվ, դրամավարկային քաղաքականության գործիքի կիրառման դեպքում անհրաժեշտ է չափազանց «զգույշ» լինել, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն անխուսափելիորեն զսպող ազդեցություն է ունենում ամբողջական պահանջարկի այնպիսի բաղադրիչների վրա, ինչպիսիք են սպառումը և ներդրումները, որոնց կրճատումը ցանկալի չէ՝ հաշվի առնելով նախորդ տարիների տնտեսական անկումից տնտեսության վերականգնման անհրաժեշտությունը։
- Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ հարկաբյուջետային քաղաքականության դերը պետք է ավելի ակտիվ լինի: Մասնավորապես, անհրաժեշտ է հարկային քաղաքականության գործիքներով բարձրացնել «գերտաքացող» ոլորտների հարկային բեռը (օրինակ՝ շրջանառության հարկի շեմի վերանայում, պրոգրեսիվ եկամտային հարկի ներդրում, ֆինանսական ոլորտում հարկային բեռի ավելացում և այլն), որի արդյունքում գոյացած լրացուցիչ պետական ռեսուրսները ուղղել իրավիճակից տուժող ոլորտներին թիրախային աջակցության տրամադրմանը:
- Անհրաժեշտ է նաև հավաքագրել լրացուցիչ ռեսուրսները տնտեսությունից և ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը և մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը: Այդպիսի միջոցառումներ կարող են լինել խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրականացումը, արտաքին պետական պարտքի մարումը: Խոշորածավալ կապիտալ ծրագրերի իրագործումը կնպաստի երկրում ենթակառուցվածքների զարգացմանը, հետևաբար՝ նաև արտադրողականության աճին, իսկ արտաքին պարտքի մարումը կնպաստի մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը և հարկաբյուջետային քաղաքականության հնարավորությունների մեծացմանը: Այս գործոնները կկարևորվեն կապիտալի զուտ ներհոսքի նվազման պայմաններում:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3XIhEtJ
Լրահոս
10:53 22/03 | Ֆինանսական
Դրամի փոխարժեք. 10:50 - 22/03/23
10:31 22/03 | Կրիպտո
Bitcoin-ի փոխարժեքն աճել է - 22/03/23
Արտարժույթ
10:30 22/03 | Առք | Վաճառք |
AMD / USD | 386.00 | 390.00 |
AMD / EUR | 415.00 | 421.00 |
AMD / RUR | 5.00 | 5.07 |
դոլար | ||
դոլար | ||
ԿԲ Փոխարժեքներ
22/03/2023
Դոլար / Դրամ
388.17
-0.18
Եվրո / Դրամ
418.91
+0.70
Ռուբլի / Դրամ
5.04
-0.01
Ֆունտ / Դրամ
476.94
+0.94
Կրիպտոարժույթներ
10:30 22/03
BTC/AMD
10,963,466
+1.66%
BTC/USD
28230.89
+1.70%
ETH/USD
1802.59
+3.36%
BCH/USD
132.87
+1.75%
BIT/USD
0.556175
+4.53%
XRP/USD
0.464040
+20.17%
LTC/USD
81.52
+3.18%
BNB/USD
337.59
+1.73%
DOGE/USD
0.075930
+5.85%
ETH/BTC
0.063871926
+1.71%
BCH/BTC
0.004708156
+0.13%
BIT/BTC
0.004708156
+2.87%
XRP/BTC
0.000016443
+18.26%
LTC/BTC
0.00288867
+1.54%
BNB/BTC
0.011961924
+0.11%
DOGE/BTC
0.00000269
+4.14%
Ոսկու հարգեր
22/03/2023
դրամ
999 հարգ
24k
24,367.11
958 հարգ
23k
23,351.81
916 հարգ
22k
22,336.52
720 հարգ
18k
18,275.33
625 հարգ
15k
15,229.44
585 հարգ
14k
14,214.15
500 հարգ
12k
12,183.56
417 հարգ
10k
10,152.96
375 հարգ
9k
9,137.67
FOREX
08:30 22/03
EUR/USD
1.0768
+0.53%
GBP/USD
1.2231
-0.16%
USD/JPY
132.42
+0.83%
EUR/GBP
0.8802
+0.69%
Նավթ
08:30 22/03
դոլար / բարել
Brent
74.95
+2.52%
Light Sweet
69.28
+3.67%
COMEX
08:30 22/03
$ / տր. ունց.
Ոսկի
1942.40
-2.28%
Արծաթ
22.51
-0.79%
Պլատին
980.40
-1.43%
LME / 3M
08:30 22/03
դոլար / տոննա
Ալյումին
2266.50
-0.35%
Պղինձ
8757.50
+0.69%
Նիկել
22514.00
-1.24%
Անագ
23039.00
+1.27%
Կապար
2094.50
-1.11%
Ցինկ
2864.50
-0.73%
Մոլիբդեն
68078.67
-0.23%
Կոբալտ
34180.00
+0.00%
Ինդեքսներ
08:30 22/03
կետ
Dow Jones
32560.60
+0.98%
S&P 500
4002.87
+1.30%
NASDAQ
11860.11
+1.58%
FTSE
7536.22
+1.79%
CAC 40
7112.91
+1.42%
DAX
15195.34
+1.75%
RTSI
983.95
+0.42%
Nikkei
27466.61
+1.93%
Topix
1962.93
+1.74%
Hang Seng
19591.43
+1.73%
SSEC
3265.75
+0.31%
ԿԲ Տոկոսադրույքներ
22/03/2023
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
01/2023
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+10.5%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
177.7
+1.40%
Արտահանում 1
Արտահանում
572.8
+130.0%
Ներմուծում 1
Ներմուծում
727.1
+72.5%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+8.10%
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
249,278
+22.0%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
292.9
+17.7%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
1,021.4
+0.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
216.0
+25.9%
Շին. 3
Շինարարության ծավալ
16.0
+12.2%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային