Տնտեսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
23/12/2011 12:29
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մանյա Հենրիյեթ Ահրենսին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է տիկին Ահրենսին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում UNICEF հետ համագործակցությունը և վերջինիս գործունեությունը՝ ուղղված մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը»- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել երկկողմ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր:

Նշելով, որ իր համար մեծ պատիվ է հետագա գործունեությունը Հայաստանում շարունակելը, Մանյա Հենրիյեթ Ահրենսն ասել է, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակը կշարունակի աշխատանքները մեր երկրի հետ համագործակցության ամրապնդման և հիմնադրամի առաքելության և նպատակների իրականացման համար: 

Տիգրան Սարգսյանը կարևորել է հատկապես մեր երկրում խնամատար ընտանիքի համակարգի ներդրումը՝ նշելով, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները գտնվում են նաև կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33