ՀՈՒՆԳԱՐԻԱ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ ՀՈՒՆՎԱՐԻՆ
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Հունգարիան Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Եվրահանձնաժողովի հետ իր ֆինանսական խնդիրների շուրջ բանակցությունները կվերսկսի 2012 թվականի հունվար ամսից:
Հունգարիան ակնկալում է «ապահովագրական» ֆինանսական օգնություն ստանալ ԱՄՀ-ից և ԵՀ-ից: Այս նպատակով երկիրը մտադիր է իրականանցել տնտեսական մի շարք բարոփոխումներ` ուղղված ԿԲ-ի գործունեության կարգավորվանն ու կայունացմանը:
Հիշեցնենք, որ օրերս միջազգային Standard & Poor’s և Moody’s վարկանիշային գործակալությունները իջեցրել էին Հունգարիայի վարկային վարկանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է երկրի ՀՆԱ-ի և պետական պարտքի հարաբերակցության բարձր մակարդակով: