Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Հայաստանի և Եվրամիության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրն ուժի մեջ է մտել
31/01/2023 13:48
Կիսվել

Հայաստանի և Եվրամիության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Այս ամիս վարչական կիրառման մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թ. նոյեմբերի 15-ին և նպատակ ունի վերացնել շուկայի սահմանափակումները և ստեղծել Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն տարածք։

Մասնավորապես, համաձայնագիրը նշանակում է, որ ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան. նույն սկզբունքը կգործի հայկական ավիաընկերությունների համար։ Նաև կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթները կերաշխավորեն հավասար պայմաններ:

Համաձայնագրով Հայաստանը հետագայում կհամապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոններին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումը, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական ասպեկտները:

Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պարտավորություններին համահունչ՝ 2023 թ.-ին ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կարողությունների զարգացման համապարփակ աջակցություն կսկսի։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88