ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 200 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ներկայումս ակտիվ աշխատում են շուրջ 300 ձեռնարկություններ, որից 70-ը` արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են: Այսօր` դեկտեմբերի 27-ին, նման տվյալներ է հրապարակել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն` ամփոփելով ընթացիկ տարում ՀՀ ՏՏ ոլորտում գրանցված հիմնական զարգացումներն ու ոլորտի իրավիճակը ներկայացնող ցուցանիշները:
Ըստ ներկայացված տվյալների` հայաստանյան ՏՏ ոլորտի ընդհանուր հասույթը կազմում է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար, որից 60%-ն արտահանվում է: Ոլորտում զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 5000 մասնագետ, իսկ հեռահաղորդակցության ոլորտի հետ միասին` ավելի քան 10 000 մասնագետ:
Նշենք նաև, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, ՀՀ ՏՏ ոլորտի արտադրության ծավալն աճել է շուրջ 33 %-ով: