
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ. 2012Թ.-ԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԿԱՃԻ 0.4%-ՈՎ
Փորձագետների կանխատեսմամբ` Եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման դեպքում 2012 թվականի արդյունքներով Գերմանիայի տնտեսությունը կաճի 0,4%-ով: Հակառակ դեպքում` Գերմանիայի տնտեսական աճի տեմպերը զգալի կկրճատվեն և երկրում կաճի գործազրկության մակարդակը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Կենտրոնական բանկի կողմից ավելի վաղ արված կանխատեսման համաձայն` 2012 թվականին Գերմանիայի տնտեսության աճի տեմպը կկազմի 0,6%: Կանխատեսվում է, որ 2013 թվականին երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 1,8%:
ՏՀԶԿ կանխատեսմամբ` 2012 թվականին երկրում գործազրկության մակարդակը կկազմի 5,7%, իսկ 2013 թվականին` 5,5%: