ԻՍՊԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԱՆԿՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ
Ընթացիկ տարվա չորրորդ եռմասյակի արդյունքներով, նախորդ եռամսյակի համեմատությամբ, Իսպանիայի տնտեսությունը կգրանցի անկում: Այս մասին նշվում է Իսպանիայի Կենտրոնական բանկի ամենամսյա զեկույցում: Ըստ Իսպանիայի ԿԲ վերլուծաբանների` վերջին ժամանակահատվածում այս երկրի տնտեսությունում ընդհանուր ակտիվությունը նվազել է, ինչը ներդրողների շրջանում ձևավորված վատատեսական սպասումների ընդհանուր համատեքստում կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի աճի տեմպերի շարունական անկման:
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իսպանիայի տնտեսությունը գրանցել էր 0.4% աճ, երկրորդ եռամսյակում` 0.2% աճ, իսկ երրորդ եռամսյակում մնացել էր նախորդ եռամսյակի նույն մակարդակում:
2009 թվականի արդյունքներով Իսպանիայի ՀՆԱ-ն աճել էր 3.7%-ով, իսկ 2010 թվականին` 0.1%-ով: