Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԱՄՓՈՓԵԼ Է   2011 ԹՎԱԿԱՆԸ
30/12/2011 10:45
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2011 ԹՎԱԿԱՆԸ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի 2011թ.-ի հիմնական խնդիրը եղել է պետական բյուջեի ծրագրավորված ցուցանիշների ապահովումը: Ինչպես տարեվերջյան ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` այս տարի կառույցին հաջողվել է ապահովել պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները` շուրջ 650 մլրդ դրամ կամ գրեթե 10%-ով ավել` 2010թ. փաստացի մուտքերի համեմատ: Միևնույն ժամանակ, հարկային մուտքերը կազմել են 370 մլրդ դրամ, որը մոտ 32 մլրդ դրամով (կամ 9,8%) ավել է նախորդ տարվա համեմատ: Ինչ վերաբերում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին, ապա այս մասով ապահովվել է 123,0 մլրդ դրամի մուտք, որը մոտ 18 մլրդ դրամով (կամ 6,8%) գերազանցում է 2010թ.-ի ցուցանիշը: Մաքսային վճարների մասով մուտքերը կազմել են 280,0 մլրդ դրամ, ինչը 24,6 մլրդ դրամով (կամ 9,6%) ավել է, քան նախորդ տարի:

Հարկային մուտքերի կառուցվածքի առումով հատկանշական է, որ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը 2011թ.-ին շարունակել է աճել` կազմելով հարկային մուտքերի ավելի քան 48%-ը, և գերազանցում է անուղղակի հարկերի կշիռը (≈34%): Կարևորելով այս փաստը, կոմիտեի ղեկավարն ընդգծել է. “Ուղղակի հարկերի աճն ուղղակիորեն կապված է հարկային մարմնի վարչարարական  գործիքների արդյունավետ կառավարման հետ”:

Գագիկ Խաչատրյանը նաև նշել է. որ հարկային և մաքսային ռազմավարական ծրագրերով նախատեսված բարեփոխումները հանդիսացել են անցնող տարվա գերակա խնդիրներից. 2011թ. շարունակվել են նախորդ տարիներին իրականացված բարեփոխումները: Արդյունքում, ըստ կոմիտեի նախագահի, հաջողվել է հատկապես մեծածավալ աշխատանքներ կատարել հարկային հսկողության գործող մեխանիզմների արդիականացման, հարկ վճարողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև ՊԵԿ կառավարման արդյունավետության բարելավման և մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատման ուղղություններով: Նշենք, նաև` 2011թ. մայիսին ՀՀ Նախագահի կողմից հաստատվել են հարկային և մաքսային բարեփոխումների 2011-2013թթ. ծրագրերը: Փաստաթղթաշրջանառության կրճատմանը զուգահեռ (50-ից ավելի փաստաթղթեր են հանվել շրջանառությունից) աշխատանքներ են իրականացվել նաև էլեկտրոնային հաշվառման ուղղությամբ, որի տրամաբանական ավարտը կլինի ամբողջությամբ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային արխիվացման ներդրումը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52