Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ. 2012Թ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
30/12/2011 11:24
Կիսվել

ՊԵԿ. 2012Թ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2012 թվականին Պետական եկամուտների կոմիտեի հիմնական խնդիրը ՀՀ պետական բյուջեի՝ հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների ապահովումն է: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան` ընդգծելով, որ դրանով է պայմանավորված հարկային և մաքսային մարմինների առջև ծառացած նպատակների և խնդիրների լուծման առաջնահերթությունը: Միևնույն ժամանակ, ըստ Գագիկ Խաչատրյանի, 2012թ.-ին բարեփոխումների առաջնային ուղղությունները կլինեն նաև ռիսկերի կառավարման վրա հիմնված մեխանիզմների կիրառման ընդլայնումը հարկային և մաքսային վարչարարությունում, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների ծավալների արագընթաց ավելացումը և դրանց որակի շարունակական բարձրացումը, էլեկտրոնային կառավարման համակարգի` “Հարկատու-3” ամբողջական ներդրումը, ինչպես նաև հարկ վճարողների ինքնահայտարարագրման ամրապնդումը:

Էլեկտրոնային շփումը խրախուսելու նպատակով կոմիտեում կներդրվի նաև գործարարի անձնական գրասենյակը, որի միջոցով գործարարները հնարավորություն կունենան տեսնել իրենց բիզնեսին վերաբերող բոլոր այն տվյալները, որոնք ֆիքսվում  են ՊԵԿ-ում:

2012թ.-ի առաջնահերթություններից առանձնացնելով սահմանային անցակետերի արդիականացման գործընթացը` կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ ծրագրի իրագործման ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանք է տարվել: “Նախատեսում ենք ամբողջությամբ վերակառուցել մաքսակետերի ոչ միայն շենքային պայմաններն, այլև ներքին տեխնիկական սխեման, ամբողջ ենթակառուցվածքային համակարգը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի առաջին փուլում որպես թիրախային կետեր ընտրել ենք Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցումային կետերը: Ծրագրի ավարտից հետո, վստահեցնում եմ, որ հայ-վրացական սահմանով ուղևորվող անձանց համար սահմանահատման գործընթացը կլինի նույնքան պարզ և հասկանալի, որքան Եվրամիության արտաքին սահմանային անցումային կետերում է”, – նշել է ՊԵԿ նախագահը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52