12/01/2012 12:23
ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգը հրապարակել է ամերիկյան 12 ֆինանսական կենտրոնների ընդհանուր տնտեսական իրավիճակը նկարագրող զեկույց, ըստ որի` 2011 թվականի վերջին մի քանի ամիսներն ամերիկյան տնտեսության համար եղել են խիստ նպաստավոր:
Տարեվերջին ԱՄՆ-ում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ: Միևնույն ժամանակ, մեծացել է սպառողական ակտիվությունը, և երկրի քաղաքացիները սկսել են քիչ մեկնել արտասահման: Ըստ հրապարակված տվյալների` դրական ցուցանիշներ են գրանցվել նաև աշխատանքի շուկայում: 2011 թվականի միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ստեղծվել է 200 հազար նոր աշխատատեղ: Ինչպես նշել են ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ներկայացուցիչները` ամերիկյան տնտեսության հետագա զարգացումն առավելապես պայմանավորված կլինի արտաքին գործոններով, և առաջին հերթին` եվրոպական պարտքային ճգնաժամով:
03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
Արծաթ
580.27
-0.41
16:49 03/11/26
15:49 03/11/26
