
Արցախում որոշ տաքսի ծառայություններ սակագին են բարձրացել
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի ու սեղմված գազի սղության պատճառով նկատվում է տաքսի ծառայությունների մատուցման գների բարձրացում: Ելնելով խնդրի հրատապությունից՝ օպերատիվ շտաբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են տաքսի ծառայություններ մատուցող մի խումբ անհատ վարորդների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչև շրջափակումը գործող գները պետք է պահպանվեն՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից:
Արցախի Տեղեկատվական շտաբը բնակչությանը հորդորում է տաքսի ծառայությունների կողմից անհիմն գնաճ նկատելու դեպքում զանգահարել օպերատիվ շտաբում գործող 119 համարով գործող թեժ գիծ և տեղեկացնել խնդրի մասին: