Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 422.00-1.00
OIL:  BRENT - 73.10-0.08 WTI - 69.33-1.80
COMEX:  GOLD - 2745.90-0.56 SILVER - 32.58-1.00
COMEX:  PLATINUM - 1002.00+0.28
LME:  ALUMINIUM - 2600.00-0.67 COPPER - 9570.50+0.68
LME:  NICKEL - 15944.00+1.44 TIN - 31724.00+1.64
LME:  LEAD - 2053.50+1.68 ZINC - 3069.50+1.34
FOREX:  USD/JPY - 152.98+0.32 EUR/GBP - 1.0834-0.40
FOREX:  EUR/USD - 1.0834-0.40 GBP/USD - 1.2926+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67-2.63 TOPIX - 2644.26-1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 20506.43+0.93 SSEC - 3272.01-0.24
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
01/11/2024  CBA:  USD - 387.17-0.45 GBP - 499.95-3.34
01/11/2024  CBA:  EURO - 420.51-0.68
01/11/2024  CBA:  GOLD - 34034.16-583.54 SILVER - 418.12-5.97
Կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերները մտածում են արտադրատեսակներն ընդլայնելու ուղղությամբ
16/02/2023 12:15
Կիսվել

Կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերները մտածում են արտադրատեսակներն ընդլայնելու ուղղությամբ

Հայաստանի տարբեր բնակավայրերի ֆերմերներ, որոնք զբաղվում են կանաչ՝ օրգանական գյուղատնտեսությամբ, փետրվարի 4-ին, 5-ին, 11-ին և 12-ին «Կանաչ հանգստյան օրեր»  նախագծի շրջանակում Մեգա մոլում ցուցադրում էին իրենց արտադրանքը, այցելուներին ներկայացնում կանաչ գյուղատնտեսության առավելությունները, օգտակարությունն ու առանձնահատկությունները։ 

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը շրջանակներում: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից: EU-GAIA ծրագիրն իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: EU-GAIA-ն աջակցում է օրգանական, կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: 

Ծրագրի շահառուներից մեկը՝ Լևոն Պարոնյանը, Արագածոտնի մարզի Զարինջա բնակավայրից է, ունի ֆերմերային տնտեսություն։ Նրա հիմնադրած «Լևոն ֆարմ»-ն առաջարկում է սիսեռ, ձավար, հաճար, բլղուր, փոխինձ էկոլոգիապես մաքուր միջավայրից։ Ընկերության հիմնադիրը հպարտանում է, որ իրենց արտադրանքն օրգանական հավաստագիր ունի, իր սփական հողատարածքները ունեն համապատասխան սերտիֆիկատ։ Արտադրանքն էլ սպառվում է Հայաստանի տարածքում։ Սպառման ծավալներից չի դժգոհում։ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության օժանդակության շնորհիվ մարդիկ սկսել են հասկանալ, որ առանց պարարտանյութերի աճեցվող բերքն ավելի առողջարար է։ Տեղեկացնում է, որ առանց պարարտանյութերի բերքն ինքնարժեքով ավելի թանկ չէ, պարզապես բերքատվությունն է փոքր-ինչ ցածր։ Լևոն Պարոնյանը նշում է, որ մտածում են արտադրատեսակներն ընդլայնելու ուղղությամբ, մասնավորապես, վարսակի փաթիլներ արտադրելու ծրագրեր ունեն:

«Կանաչ հանգստյան օրեր»-ի այցելուները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում օրգանական սննդի նկատմամբ։ Կամավորները տպագիր նյութեր էին բաժանում քաղաքացիներին՝ մանրամասնելով, թե ինչ է իրենից ներկայացնում կանաչ գյուղատնտեսությունը։ 

Սվետլանա Հայրապետյանը նշեց, որ տաղավարներում ձեռք բերեց օրգանական փոխինձ, ինչը խանութներում հաճախ չի գտնում։ Ասաց, որ փոխինձն իրեն հիշեցնում է իր մանկությունը, ինքն էլ թոռների համար կպատրաստի ու շատ ուրախ է, որ այն օրգանական է, առանց որևէ հավելումի։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը նշում է, որ նման միջոցառումներով ցանկանում են բարձրացնել հանրության իրազեկության աստիճանը կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ, օգնել նրանց ստանալ առողջարար արտադրանք՝ ավելի քիչ թունաքիմիկատներ ու վնասակար նյութեր օգտագործելով։ Պասկալ Բոկկերսի տեղեկացմամբ ծրագիրը գործում է 2019 թվականից, և այս ընթացքում կարողացել են հանրությանը հասանելի դարձնել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, դրա օգտակարությունը։ Տարբեր միջոցառումների միջոցով մարդկանց հաղորդել են գիտելիքներ, տվել ինֆորմացիա, ինչը հնարավորություն կտա նրանց ընտրություն կատարել սննդամթերք գնելիս։ 

01/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
-0.45
Եվրո (EUR)
420.51
-0.68
Ռուբլի (RUR)
3.95
-0.04
Լարի (GEL)
141.88
+0.61
34034.16
-583.54
Արծաթ
418.12
-5.97