2011Թ.-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 20 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2011 թվականի արդյունքներով Ադրբեջանի տնտեսությունում իրականացված համախառն ներդրումները, 2010 թվականի տվյալների հետ համեմատած, աճել են 13,6%-ով և կազմել 20 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալների` տարեկան ներդրումների ընդհանուր ծավալում միայն ներքին ներդումները կազմել են 13 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ օտարերկյա ներդումները` 7մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով այս երկրի արժութային պահուստները կազմել են մոտ 41 մլրդ ԱՄՆ դոլար: