
BRIC-Ը ԿՐՃԱՏԵԼ է ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆ ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՒՄ
ԱՄՆ Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` 2011 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքերով BRIC անդամ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) կրճատել են իրենց բաժնեմասերն ԱՄՆ պետական պարտատոմսերում:
Արդյունքում, ԱՄՆ պետական պարտատոմսերի խոշորագույն պահառուն` Չինաստանը, իր մասնաբաժինը կրճատել է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարով, Հնդկաստանը` 1,2 մլրդ ԱՄՆ դոլարով, Բրազիլիան` 2,7 մլրդ ԱՄՆ դոլարով, իսկ Ռուսաստանն իր մասնաբաժինը ԱՄՆ պետական պարտատոմսերում կրճատել է 2,4 մլրդ ԱՄՆ դոլարով:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետական պարտատոմսերում իրենց բաժնեմասներն ավելացրել են Ճապոնիան (59,9 մլրդ ԱՄՆ դոլար), Մեծ Բրիտանիան (18,2 մլրդ ԱՄՆ դոլար), և նավթ արդյունահանող երկրները (6 մլրդ ԱՄՆ դոլար):