
Ռուսաստանի ՏՏ ընկերությունների եկամուտները 2022-ին աճել են 35.3%-ով
Ռուսական ՏՏ ընկերությունների եկամուտները 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են 35.3%-ով կամ 615.5 միլիարդ ռուբլով։
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի տվյալներով՝ 2021 թվականի համեմատ ՏՏ ընկերությունների եկամուտներն աճել են 35.3%-ով, միջին աշխատավարձը՝ 16.4%-ով, հարկային եկամուտներն ավելի քան 27%-ով:
Փոխվարչապետի աշխատակազմից հայտնել են, որ 2022 թվականի վերջին Ռուսաստանի ՏՏ ընկերությունների եկամուտը կազմել է 2.3 տրիլիոն ռուբլի, իսկ ՏՏ մասնագետների միջին աշխատավարձը կազմում է 124.3 հազար ռուբլի։