
MCDONALD'S-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 11% ԱՃ
Արագ սննդի սպասարկման ոլորտում համաշխարհային առաջատար McDonald’s Corp. ռեստորանային ցանցը ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքերը: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականին տարեկան կտրվածքով զուտ շահույթն աճել է 11%-ով և կազմել 5,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, համախառն հասույթը աճել է 12%-ով և կազմել 27 մլրդ ԱՄՆ դոլար:
McDonald’s Corp.–ը հիմնադրվել է 1955 թվականին, և այժմ իր գործունեությունն է ծավալում աշխարհի 100 երկրում: