Ճապոնիան դրամաշնորհ կհատկացնի միջազգային պարենային իրավիճակի կայունացման համար
Ճապոնիայի կառավարությունը որոշել է 45 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնել միջազգային ասպարեզում պարենային իրավիճակի կայունացման համար, այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Մենք որոշել ենք 45 մլն դոլար հատկացնել պարենի հետ կապված միջազգային իրավիճակի կայունացման համար», – ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ այդ միջոցները կուղարկվեն Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների կարիքավոր բնակիչներին, ինչպես նաև Ուկրաինայի բնակչությանը։ Բացի դրանից, ինչպես նշել է Մացունոն, այդ նպատակների համար ևս 5 միլիոն դոլար կուղղվի Ճապոնիայի հասարակական կազմակերպությունների կողմից: