Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ
30/01/2012 20:49
Կիսվել

ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

Պետական եկամուտների կոմիտեի և ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում 2012թ. հունվարի 20-ին հայտնաբերվել և կանխվել է կեղծված օղի և կոնյակ իրացնելու հերթական խոշոր դեպքը:

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները, ստանալով հերթական ահազանգը կեղծիքի խոշոր խմբաքանակի վերաբերյալ, օպերատիվ հետախուզության և հետաքննության վարչությունների աշխատակիցների հետ համատեղ մեկնել են դեպքի վայր: Արսեն Անտոնյանի և Հայկ Առաքելյանի կողմից առանձնակի խոշոր չափի կեղծ օղու և կոնյակի իրացումը կանխվել է Երևանի Իսակովի պողոտայում` դեպի Մալաթիա-Սեբաստիա համայնք տանող կամրջի վրա: Պարզվել է, որ հայտնի սուպերմարկետներից մեկի մենեջեր Արսեն Անտոնյանը և տարադրամի փոխանակման կետի անվտանգությունն ապահովող  ոստիկան Հայկ Առաքելյանը, նախապես համաձայնության գալով ոմն Սամվելի հետ, վերջինիցս վերավաճառելու և վաճառքից միջնորդավճար ստանալու նպատակով  ձեռք են բերել տարբեր տարողությամբ կեղծված` հայտնի ապրանքանիշի օղու պիտակներով 60 շիշ, ինչպես նաև «Ախթամար» և «Նաիրի» կոնյակների պիտակներով 16 շիշ: 

Հայտնաբերված կեղծ օղիները և կոնյակները խոշոր հարկ վճարողների տեսչությունը  ուղարկել է ՊԵԿ հետաքննության վարչություն, որտեղ և փաստի առթիվ ՀՀ քր. օր. 188 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել:   Մանրամասները պարզելիս գործով վկաներ Արսեն Անտոնյանը և Հայկ Առաքելյանը կեղծված ապրանքի վերաբերյալ տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ:

Ավելին, քրեական գործի քննության ընթացքում պարզվել է նաև, որ Սամվելը Երևանի բնակիչ Սարմեն Գասպարյանն է, ում բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել են հանրության կողմից առավել ընդունված օղու և կոնյակի տարատեսակ պիտակներով տարբեր տարողությամբ` շուրջ 70 դատարկ շիշ, ինչպես նաև ոսկեփայլ ստվարաթուղթ, հանրահայտ  օղիների և կոնյակների պիտակներ, դատարկ տուփեր, ալյումինե խցանատիպ թաղանթներ: Ինքնակոչ ձեռներեց Սարմեն Գասպարյանն իր ցուցմունքում խոստովանել է, որ սա իր առաջին նման ձեռնարկն է` միաժամանակ պարզաբանելով, որ կեղծված արտադրանքը պատրաստել է էժանագին օղուց և կոնյակից` դրանք մատուցելով  թանկարժեք շշերով:

AMP
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59