
ԱՄՆ-Ն ՎՐԱՍՏԱՆԻՆ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ
ԱՄՆ-ն և Վրաստանը առևտրի ազատականացման վերաբերյալ հնարավոր է կնքեն երկկրողմ համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման` Սպիտական տանը Միխայիլ Սահակաշվիլի հետ կայացած հանդիպումից հետո:
Ներկա պահին համանման համաձայնագիր է գործում ԱՄՆ-ի և 17 երկրների միջև: Միևնույն ժամանակ, առևտրի ազատականացման վերաբերյալ համաձայանգիր կնքելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի, Պանամայի և Կոմումբիայի հետ: