Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՊՏՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
31/01/2012 20:20
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՊՏՀ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հունվարի 31-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստ, որին մասնակցել են համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, խորհրդի անդամներ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ազգային վիճակագրության ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի տնօրեն Վահրամ Ներսիսյանցը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի տնօրեն Արա Կիրակոսյանը: Ընդհանուր առմամբ խորհրդի 32 անդամից նիստին մասնակցել են 25-ը, այդ թվում` պրոֆեսորադասախոսկան անձնակազմի և ուսանողնության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է օրակարգային հարցը, որը վերաբերում էր ՀՊՏՀ 2011 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին և 2012 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին: Զեկուցման համար ձայնը տրամադրվել է ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին: Անդրադառնալով բուհի գործունեության բոլոր բնագավառներին՝ ռեկտորը կատարել է համալսարանի ձեռքբերումների և ինչպես նաև թերությունների օբյեկտիվ վերլուծություն, ներկայացրել հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները: Զեկուցողը նշել է, որ բուհի ղեկավարությունը հետևողական է բարեփոխումների իրականացման գործում և հետագա մարտավարությունը պետք է նպատակամղվի բուհի կրթական որակի բարձրացմանը նպաստող ստեղծարար ու նորամուծական միջավայրի ստեղծմանը: Կորյուն Աթոյանը ներկայացրել է նաև 2011թ բյուջեի կատարման արդյունքները, ինչպես նաև ընթացիկ տարվա բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Նիստի ընթացքում ելույթներով, առաջարկություններով ու հարցադրումներով հանդես են եկել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Լուկաշ Բադանյանը, «Բնօգտագործման տնտեսագիտության» ամբիոնի դոցենտ Ավետիս Բերբերյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն, անդրադառնալով անցած ուսումնական տարվա ընդունելությանը, նշել է, որ ՀՊՏՀ-ն և ՀՊՃՀ-ն գրանցել են դիմորդների թվի առավել ցածր ցուցանիշ, և պետք է այս ուղղությամբ աշխուժացնել տարվող աշխատանքները: Նախարարը այս հարցում կարևորել էավագ դպրոցների հետ տարվող աշխատանքը, որպեսզի դեռ դպրոցից աշակերտները կողմնորոշվեն դեպի բուհն ու մասնագիտությունը։

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հրապարակել է խորհրդի նիստի որոշումը` հավանություն տալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011թ. ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսական գործունեությանը, բյուջեի կատարման արդյունքները գնահատել բավարար և հաստատել ՀՊՏՀ 2012 թվականի բյուջեն։ Որոշումը դրվել է քվեարկության, որը խորհուրդն ընդունել է միաձայն:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12