Չինաստանը հունվար-փետրվարին կրճատել է գազի ներմուծումը 9.4%-ով
Արտերկրից Չինաստան բնական գազի մատակարարումների ծավալը հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով կրճատվել է 9.4%-ով՝ կազմելով 17.92 միլիոն տոննա, իսկ նավթինը՝ 1.3%-ով՝ նվազելով մինչև 84.06 միլիոն տոննա։ Այս մասին հայտնում է ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը։
Գործակալության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ արժեքային արտահայտությամբ գազի ներկրումը նվազել է 9.2%-ով՝ հասնելով 11.96 միլիարդ դոլարի, իսկ նավթի գնման ցուցանիշը դրամական արտահայտությամբ նվազել է 5.3%-ով՝ հասնելով 49.51 միլիարդ դոլարի։