ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ. 2013Թ.-ԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ «ԿԼՔԻ» ԵՎՐԱԳՈՏԻՆ
Հունաստանը կդառնա առաջին երկիրը, որը կլքի Եվրագոտին: Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի տնտեսագետ, Roubini Global Economics վերլուծական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին: Վերջինս նշել է, որ 2013 թվականին Եվրագոտին կմնա առանց Հունաստանի: Միևնույն ժամանակ, Իտալիան և Իսպանիան ստիպված կլինեն վերակազմավորել իրենց պետական պարտքը: Հակառակ դեպքում, ըստ տնտեսագետի, Եվրագոտու փլուզումն անխուսափելի կլինի:
Ռուբինին գտնում է, որ ճգնաժամից դուրս գալու համար Եվրագոտուն անհրաժեշտ է ներդնել խիստ տնտեսական պատժամիջոցներ և խստացնել դրամավարկային քաղաքականությունն` այդ կերպ ապահովելով տնտեսական աճ: