Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
06/02/2012 15:33
Կիսվել

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 10 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 ֆինանսական տարվա արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Համաձայն հրապարակված տվյալների` հաշվետու այս մեկ տարվա արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (Քաջարան): Ընկերությունը հաշվետու այս մեկ տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 29.7 մլրդ դրամ, որից  ուղղակի հարկերը (այդ թվում` շահութահարկն ու եկամտահարկը) կազմել են 15.9 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին եռյակում հայտնվել են նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն և  «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ), որոնք, պետական բյուջե վճարելով համապատասխանաբար 11.7 մլրդ դրամ և 17.75 մլրդ դրամ, զբաղեցնում են Հայաստանի խոշոր հարկ վճարողների վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը:

«Ալեքս Գրիգ» ընկերությունը, 2011 թվականին պետական բյուջե վճարելով 17.71 մլրդ դրամ ընդհանուր ծավալով հարկեր և տուրքեր, հայտնվել է մեր հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի չորրորդ հորիզոնականում: «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» («Արմենտել») ընկերությունը, որը մեկ տարվա ընթացքում բյուջե է վճարել 12.5 մլրդ դրամ, ճանաչվել է Հայաստանի հինգերորդ խոշոր հարկատուն:

2011 թվականին իր հարկային պարտավորությունների կատարման շնորհիվ Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում է հայտնվել նաև «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որը հաշվետու տարվա  ընթացքում վճարել է 10.5 մլրդ դրամ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցուցակի վեցերորդ հորիզոնականը:  Վերջինիս հաջորդում են  «Ֆլեշ»-ը (10.3 մլրդ դրամ),  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (9.6 մլրդ դրամ) ու «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն (6.3 մլրդ դրամ): Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը, որը 2011 թվականին ՀՀ պետական բյուջե է վճարել  5.9 մլրդ դրամ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52