
2011Թ.-ԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 90 ՄԼՐԴ ԵՎՐՈ
2011 թվականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կրճատվել է և կազմել 90.8 մլրդ եվրո: Նշենք, որ նախորդ տարվա արդյունքներով այս երկրի պետական բյուջեի պակասուրդը կազմվել էր 148.8 մլրդ եվրո: Ֆրանսիական պաշտոնակական աղբյուրների փոխանցմամբ` հաշվետու այս մեկ տարում երկրին հաջողվել է ապահովել բյուջեի պակասուրդի անկում շնորհիվ պետական ծախսերի առավել արդյունավետ վերահսկողության և հարկային մուտքերի մեծացման:
2011 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, Ֆրանսիայի պետական բյուջեի ծախսերը նվազել են և կազմել 365.4 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, պետական բյուջեի հարկային մուտքերը զգալի աճել են և կազմել 275 մլրդ եվրո: