Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՏՄՊՊՀ. ԿԱՅԱՑԵԼ Է ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
16/02/2012 12:08
Կիսվել

ՏՄՊՊՀ. ԿԱՅԱՑԵԼ Է ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) Եվրամիության (ԵՄ) «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ երեկ` փետրվարի 15-ին, կազմակերպել էր «Աջակցություն կարգավորվող ոլորտներին առնչվող գործերի մասով. օդային տրանսպորտ և ֆինանսական ծառայություններ» թեմայով քննարկում` Հանձնաժողովի և ՀՀ պետական այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից:

Քննարկման շրջանակներում ԵՄ փորձագետներ պարոն Ֆաբիան Պապեն և պարոն Հանս-Հելմուտ Շնայդերը քննարկման մասնակիցներին ներկայացրել են օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների մասին ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունը: Մասնավորապես, Հ. Հ. Շնայդերն իր զեկույցում մանրամասնորեն անդրադարձել է եվրոպական քաղաքականությանը` ֆինանսական ծառայությունների ոլորտում: Փորձագետը ներկայացրել է ԵՄ հանձնաժողովի ոլորտային ուսումնասիրությունը` ֆիզիկական անձանց սպասարկման ոլորտում` անդրադառնալով ինչպես ընթացիկ հաշիվների և հարակից ծառայությունների, այնպես էլ վճարային քարտերի և վճարային համակարգի շուկայի մրցակցությանը:

Պարոն Ֆաբիան Պապեն իր զեկույցում ներկայացրել է ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունը` օդային տրանսպորտի ոլորտում` անդրադառնալով այս դաշտում մրցակցությունը սահմանափակող գործելակերպերին, գերիշխող դիրքի չարաշահման և համակենտրոնացումների դեպքերին: Փորձագետը ներկայացրել է նաև Գերմանիայում ավիացիայի ոլորտում մրցակցությունը սահմանափակող մի քանի նախադեպեր:

ԵՄ փորձագետները մասնակիցների հետ միասին քննարկել են Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված մի քանի գործեր` օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների ոլորտների վերաբերյալ:  

Տեղեկացնենք, որ «Աջակցություն կարգավորվող ոլորտներին առնչվող գործերի մասով. օդային տրանսպորտ և ֆինանսական ծառայություններ» թեմայով քննարկումը կազմակերպվել էր մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող Թվինինգ ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` ԵՄ անդամ երկու պետությունների` Գերմանիայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության եւ Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի հետ համատեղ` 2011-2013 թվականներին: Ծրագրի համընդհանուր նպատակն է  նպաստել Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը` ընդլայնելով ՏՄՊՊՀ-ի լիազորությունները և զարգացնելով մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման կարողությունները: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 1.1 մլն. Եվրո:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52