
ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ
Անհատ բարերարների կողմից առանց համապատասխան ձևակերպման կառուցված եկեղեցիները և եկեղեցապատկան կառույցներն օրինականացնելու ժամանակ այսուհետ կազատվեն համապատասխան վճարից, եթե նախնական պայմաններով դրանք նախատեսվում է անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Այսօր` փետրվարի 16-ին, նման որոշում է ընդունել Հայաստանի կառավարությունը` համապատասխան փոփոխություններ կատարելով նախկին որոշումներից մեկում: