ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ
2011 թվականին Վրաստանի տնտեսությունում օտարերկյա ուղղակի ներդրումները կազմել են շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Նիկոլազ Գիլաուրին` կառավարության նիստի շրջանակներում: Նա նաև տեղեկացրել է, որ 2012 թվականի առաջին ամսվա արդյունքներով երկրի տնտեսական աճը, տարեկան կտրվածքով, կազմել է 5%:
Նշենք, որ 2012 թվականի համար Վրաստանի կառավարությունը կանխատեսում է երկրի տնտեսության 6,5% աճ:
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` 2012 թվականին Վրաստանում կգրանցվի 5% տնտեսական աճ:
2010 թվականին Վրաստանի տնտեսությունում ուղղակի օտարերկյա ներդրումները կազմել էին 814 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային տեսանկյունից առավել մեծ ակտիվություն ցուցաբերել էին ԱՄՆ-ն և Թուրքիան: