Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 15 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
23/02/2012 11:14
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 15 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը` «Հանայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար: Ծրագիրը կնպաստի ջրի որակի և ջրամատակարարման բարելավմանը` «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ ծրագրով նախատեսված միջոցառումներից կշահեն Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) և Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքների և հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133.000 բնակիչներ: Ներդրումների շնորհիվ խմելու ջրի մատակարարման տևողությունը օրական 12 ժամից կհասնի 17 ժամի, կբարելավվի ջրի որակը, կնվազեն ջրի աղտոտման ռիսկերը և կբարելավվի հաճախորդների սպասարկման որակը: Բացի այդ, շուրջ 21.000 բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր:    

«Այս ծրագիրն աջակցում է ամբողջ երկրում որակյալ խմելու ջուրն ավելի մատչելի դարձնելու Կառավարության ռազմավարությանը, ներառյալ` փոքր և միջին քաղաքաներում ու գյուղական բնակավայրերում: Սա Համաշխարհային բանկի` Հայաստանի հետ Երկրի գործընկերության ռազմավարության կարևոր բաղադրիչներից է»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն պրն Ասադ Ալամը:

Ներկայացված ծրագիրը շարունակում է հաջողությամբ իրականացված «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիրը» (ՀՋՋԾ) և դրա լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը, և այժմ կընդգրկի նոր քաղաքներ ու գյուղական համայնքներ: Ծրագրի իրականացման տարիներին` 2004-2011 թթ., ՀՋՋԾ-ն գրանցել է լավ արդյունքներ, որոնցից օգտվել են 264.000 տնային տնտեսություններ: Խմելու ջրի մատակարարման միջին օրական տևողությունը 6 ժամից հասցվել է 15 ժամի, նվազագույն ցերեկային ջրամատակարարմամբ քաղաքների տոկոսը 68-ից հասել է 94-ի, վարձի հավաքագրումը 47,9-ից հասել է գրեթե 94 տոկոսի, ջրի` ջրաչափային սպառման համար գանձումը 40-ից հասել է 81,2 տոկոսի, իսկ մանրէաբանական անվտանգության ապահովումը 93-ից բարձրացել է 98,2 տոկոսի:

«Մենք հատկապես ուրախ ենք շարունակելու մեր աջակցությունը Հայաստանի գյուղական բնակավայրերում կայուն ջրամատակարարումը մատչելի դարձնելուն` հաշվի առնելով դրա սերտ առնչությունն առողջապահական ու շրջակա միջավայրի հարցերին,- ասել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար պրն Ժան-Միշել Հապին: – Առաջարկվող ներդրումները նպատակ ունեն կտրուկ բարելավելու առկա ենթակառուցվածքները` կիրառելով տեխնիկապես հիմնավորված, քիչ ծախսատար և հուսալի մեթոդներ»:

Ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ: Առաջին բաղադրիչը (ներդրումներ ջրամատակարարման համակարգերում) ֆինանսավորում է առաջնային վերակառուցման ու վերականգնման աշխատանքների նախագծումը, շինարարությունն ու վերահսկումը: Երկրորդ բաղադրիչը («Հայջրմուղկոյուղու» ներդրումներ) կֆինանսավորի ջրաչափերի ծրագիրը և պոմպակայանների ու ջրամբարների ավտոմատացումը, իսկ երրորդ բաղադրիչը («Հայջրմուղկոյուղու» կառավարման հզորացում) կֆինանսավորի ընդլայնված կառավարման պայմանագիրը և տեխնիկական ուսումնասիրությունները, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական աուդիտները:

«Վերջին տասնամյակի ընթացքում Կառավարությանը հաջողվել է բարելավել խմելու ջրի մատչելիությունը, մատակարարման հուսալիությունը և որակը` հանրային-մասնավոր հատվածների գործընկերության (ՀՄԳ) ուժեղացման շնորհիվ. արդյունքում բարձրացել է աշխատանքի արդյունավետությունն ու հաճախորդների սպասարկման որակը,-  ասել է Համաշխարհային բանկի` ծրագիրը մշակած աշխատանքային խմբի ղեկավար պրն Ահմեդ Այվեյդան: – Համաշխարհային բանկի աջակցությամբ Կառավարությունը նաև մրցակցային կարգով ընտրել է ջրամատակարարման միջազգային օպերատոր` կառավարման պայմանագրով «Հայջրմուղկոյուղին» կառավարելու համար: Առևտրային ու տեխնիկական մեծ կորուստները կրճատելու և ջրամատակարարման ու ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման համար դեռևս անհրաժեշտ են զգալի ներդրումներ»:

Ծրագրի ընդհանուր արժեքը 18 միլիոն ԱՄՆ դոլար է, որի 3 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացնի Հայաստանի կառավարությունը: ՎԶՄԲ 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին Հայաստանի անդամակցությունից հետո` նրա նկատմամբ ՀԲ և ՄԶԸ ստանձնած հանձնառությունների ընդհանուր գումարը կազմում է 1.612 միլիոն ԱՄՆ դոլար:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41