![FlyArystan ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով](https://b24.am/pub/uploads/2023/03/622e3910d4bc9920360462.jpg)
FlyArystan ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով
FlyArystan ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 4-ից մեկնարկելու է Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: