
MOODY'S. ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՖՈԼՏԻ ՎՏԱՆԳԸ ԴԵՌԵՎՍ ՄԵԾ Է
Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալության հայտարարության համաձայն` Հունաստանի դեֆոլտի վտանգը դեռևս մեծ է: Այս երկրի կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քայլերն ու պետական պարտքի կրճատմանն ուղղված միջոցառումները չեն ապահովում ցանկալի արդյունք:
Նշենք, որ «հունական» պարտքի վերակազմավորման շրջանակներում նախատեսվում է, որ մասնավոր ոլորտը դուրս կգրի «հունական» պարտքի 53,5%-ը, իսկ պարտատոմսերի մնացյալ մասը կփոխարինվի նոր` առավել երկար մարման ժամկետ ունեցող պարտատոմսերով:
Հիշեցնենք, որ փետրվարին մեկնարկած երկարատև բանակցությունների արդյունքում Եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին Հունաստանին երկրորդ վարկային փաթեթի տրամադրման ծրագիրը: Այն կկազմի 130 մլն եվրո:
Հունաստանի հակաճգնաժամային հանձնաժողովը մտադիր է վարկի դիմաց կատարել իր միջազգային վարկատուների պահանջները: Ֆինանսական օգնության համար այս երկիրը մինչև 2015 թվականը պարտավոր է կրճատել 150 հազար աշխատատեղ:
Հունաստանի համար առաջին վարկային փաթեթը` 100 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր 2010 թվականին: