2023թ. հունվար-փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 249,696 դրամ
2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 249,696 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 21.6% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.5%-ով և կազմել 186,791 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 25.3%-ով և կազմել 276,579 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։