2011Թ.-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՃ
ՌԴ պետական վիճակագրական ծառայության հաղորդագրության համաձայն` 2011 թվականին Ռուսաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումներն աճել են 66,1%-ով և կազմել 190,6 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, 2011 թվականի վերջին դրությամբ Ռուսատանի տնտեսությունում կուտակված օտարեկրյա համախառն կապիտալը հաշվետու տարում ապահովել է 15,7% աճ և կազմել 347,2 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու տարում Ռուսաստանից դեպի այլ երկրներ հոսած ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 151.7 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատությամբ աճելով շուրջ 57.6%-ով: Այս ներդրումների զգալի մասը բաժին է ընկել Նիդերլանդներին, Կիպրոսին, ԱՄՆ-ին և Շվեյցարիային: