Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Մոլդովայի համար ռուսական գազի գինը կնվազի
03/04/2023 18:08
Կիսվել

Մոլդովայի համար ռուսական գազի գինը կնվազի

պրիլին Մոլդովայի համար ռուսական գազը 339 դոլարով ավելի էժան կլինի, քան մարտին: Այս մասին հայտնել է «Մոլդովագազ» ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը։

«Ապրիլին «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից Մոլդովայի Հանրապետություն մատակարարվող բնական գազի գնման արժեքը, հաշվի առնելով ջերմարար ունակությունը, կկազմի 673 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց», – գրել է նա իր Telegram ալիքում՝ հավելելով, որ գազի ողջ ծավալը կգնա մերձդնեստրովյան «Տիրասպոլտրանսգազ»-ին:

Մարտին Մոլդովան վառելիքը գնել է հազար խորանարդ մետրի դիմաց 1011,73 դոլարով, իսկ փետրվարին՝ 1054 դոլարով։ Հանրապետությունը մեկ տարուց ավելի է, ինչ էներգետիկ ճգնաժամ է ապրում, որը պայմանավորված է գազի դեֆիցիտով և էներգառեսուրսների կտրուկ թանկացմամբ։ Էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը մնում է Մոլդովայի պետական շրջանային Էլեկտրակայանը, որը գտնվում է Մերձդնեստրում և մտնում է ռուսական «Ինտեր ՌԲԸ»-ի (Ռուսաստանի բաժնետիրական ընկերություն) կազմում։

Կայանն աշխատում է բացառապես բնական գազով, որի պակասը մշտապես զգացվում է։ Նոյեմբերին Քիշնևը դադարեցրել է առևտրային հարաբերությունները պետական ​​շրջանային էլեկտրակայանի հետ, սակայն դեկտեմբերին կրկին վերադարձել է էլեկտրաէներգիա գնելուն, ինչի դիմաց հրաժարվել է Ռուսաստանից ստացած ողջ գազից։ 2021 թ. հոկտեմբերին «Գազպրոմը» երկարացրել է գազի պայմանագիրը Մոլդովայի հետ, բայց այն պայմանով, որ 2022 թ.-ին անցկացվի «Մոլդովագազ»-ի պարտքի ստուգում։

Դրա հետ մեկտեղ ռուսական ընկերությունն իրեն իրավունք է վերապահել ամբողջությամբ դադարեցնել մատակարարումները, եթե «Մոլդովագազ»-ը խախտի պատմական պարտքի վճարման և կարգավորման ժամկետների պարտավորությունները։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58