
ՀԲ. 2012Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ
2012 թվականին Չինաստանի տնտեսությունը կապահովի առավելագույնը 8.4% աճ: Այսպիսին է համաշխարհային բանկի (ՀԲ) նոր կանխատեսումը: Ըստ ՀԲ վերլուծաբանների` Չինաստանի տնտեսությունն այս տարի կարող է կրել որոշ բացասական միտումները:
Ասիա-Խախաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրների համար ՀԲ-ն կանխատեսում է տարեկան աճ` 7.5-7.8%-ի սահմաններում: Նշենք, որ 2011 թվականին այս երկրներն ապահովել էին 8.2% տնտեսական աճ:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ն իր վերջին կանխատեսումներում Չինաստանի համար կանխատեսել էր 8.25% տնտեսական աճ: