2023թ. հունվար-փետրվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,675.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 0.2%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 0.4%-ով և կազմել 834.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 21.7%-ով և կազմել 170.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 2.3%-ով և կազմել 622.2 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 20.0%-ով և կազմել 0.7 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.2 անգամ և կազմել 47.9 մլն կՎտ ժամ։