ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԸ ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԿԱՏԱՐԻ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ
Աշխարհի ամենահարուստ մարդը` մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը, հայտարարել է, որ մտադիր է այս տարի Մեքսիկայի տնտեսությունում ներդնել 4,66 մլրդ ԱՄՆ դոլար: Նախատեսվում է, որ այս ներդրումների արդյունքում երկրում կստեղծվի շուրջ 100 հազար նոր աշխատատեղ: Սպասվում է, որ այս ներդրումային միջոցները հիմնականում կուղղվեն հեռուստահաղորդակցության ոլորտ:
Նշենք, որ Կարլոս Սլիմը Մեքսիկայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության սեփակաանտերն է:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Bloomberg գործակալությունը հրապարակել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց իր վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Կարլոս Սլիմը: Նրա կարողությունը գործակալությունը գնահատել է 68,5 մլրդ ԱՄՆ դոլար: