Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱՇԽԱՐՀԻ 20 ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ ՄԵԿ ՕՐՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ 11 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
07/03/2012 15:18
Կիսվել

ԱՇԽԱՐՀԻ 20 ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ ՄԵԿ ՕՐՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ 11 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Երեկ` մարտի 6-ին, միջազգային ֆոնդային բորսաներում գրանցված կտրուկ անկման պատճառով աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ կրել են լուրջ ֆինանսական վնասներ: Bloomberg Billionaires Index-ի տվյալներով` կորուստի ընդհանուր ծավալը կազմել է 11.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես փաստում են վերլուծաբանները` բորսաներում նման ակման համար հիմք են հանդիսացել եվրոպական պարտքային ճգնաժամի պայմաններում շուկայի մասնակիցների շրջանում խորացող վատատեսական սպասումներն ու ներդրողների անորոշ տրամադրությունը:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի տվյալների` այս մեկ առևտրային օրվա արդյունքներով ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթի կարողությունը կրճատվել է 407.3 մլրդ ԱՄՆ դոլարով` կազմելով 43.9 մլրդ ԱՄՆ դոլար: Հնդիկ գործարար Լակշմի Միտալը, ով ArcelorMittal ընկերության ղեկավարն է, կորցրել է 918 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ArcelorMitta ընկերության արժեթղթերի գներն այս մեկ  առևտրային շրջանի արդյունքում գրանցել են 5.5% անկում:

Եվրոպայի հարուստներից Բերնար Արնոն, ով Louis Vuitton-ի սեփականատերն է, և Inditex-ի սեփականատերը` Ամանսիո Օրտեգան, միասին կորցրել են 1.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեթսն այս մեկ օրվա ընթացքում կորցրել է 805.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ Las Vegas Sands Corp. (LVS) խաղատան ղեկավար Շելդոն Ադելսոնը կրել է 765,5 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Oracle ընկերության բաժնետեր Լարի Էլիսոնի ֆինանսական վնասը կազմել է 385.7 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ Google-ի հիմադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փայջը միասին կորցրել են 560 մլն ԱՄՆ դոլար: Google-ի արժեթղթերը գինը մեկ օրում նվազել է 1.5%-ով:

Մարտի 6-ին ամերիկյան բորսաներում գրանցվել էր 1.3-1.5% անկում, եվրոպական բորսաներում` 1.8-3.6% անկում:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11