
OPEC-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Նավթ արդյունահանող երկրների OPEC կազմակերպությունը վերանայել է 2012 թվականի` նավթի համաշխարհային պահանջարկի իր կանխատեսումները: Նոր կանխատեսումների համաձայն` 2012 թվականին OPEC անդամ չհանդիսացող երկրներից նավթի օրական մատակարարումների ծավալը կկազմի 52,95 մլն բարել: Միևնույն ժամանակ, 2012 թվականին OPEC-ի կողմից մատակարարվող նավթի օրական պահանջարկը կկազմի 30 մլն բարել:
Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվա ամսվա արդյունքներով OPEC անդամ երկրների նավթի օրական արդյունահանման ծավալը կազմել է 30,97 մլն բարել, որը 144,1 հազար բարելով գերազացել է նախորդ ամսվա նույն ցուցանիշը:
ОPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան: