
PWC-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ՆՈՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Միջազգային PwC խորհրդատվական ընկերությունը հրապարակել է BRIC երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) և ԱՄՆ-ի տնտեսական զարգացումների վերաբերյալ իր կանխատեսումները: Հրապարակված հաշվետվության համաձայն` 2012 թվականին BRIC անդամ երկրներում տնտեսական աճի տեմպերը կգերազանցեն զարգացած երկրների տնտեսական աճի տեմպերը: Միևնույն ժամանակ, սպասվում է, որ այս երկրներում կգրանցվի տոկոսադրույքների անկում ու գնաճային ճնշման թուլացում: Ըստ PwC-ի կանխատեսումների` 2012 թվականին BRIC անդամ երկրներում կշարունակվի օտարերկրյա ներդրումների աճը:
ԱՄՆ-ի համար PwC-ն ակնկալում է գործազրկության մակարդակի անկում, սպառողական վստահության ու գործարար ակտիվության ինդեքսների աճ: Ըստ կանխատեսումների` ընթացիկ տարում ԱՄՆ տնտեսության վրա որոշակի բացասական ազդեցություն կթողնի Եվրագոտու պարտքային ճգնաժամը: