Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Ամասիայի Գլխավորող Պանրագործարան», «Մեր Երկիր» և «Ապարանի Պանրի Գործարան»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 13 միլիոն դրամի տուգանք
18/04/2023 13:34
Կիսվել

«Ամասիայի Գլխավորող Պանրագործարան», «Մեր Երկիր» և «Ապարանի Պանրի Գործարան»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 13 միլիոն դրամի տուգանք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ:

Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ինչպես նաև «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է իրականությանը չհամապատասխանող յուղայնության չափի վերաբերյալ տեղեկատվություն։

Արդյունքում, հանձնաժողովը ս.թ. ապրիլի 11-ի թիվ 167-Ա որոշմամբ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան»  ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 9 146 440 ՀՀ դրամի,  թիվ 165-Ա և թիվ 166-Ա որոշումներով «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ ընդհանուր 2 990 578 ՀՀ դրամի և թիվ 164-Ա որոշմամբ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 600 947 ՀՀ դրամի չափով տուգանքներ:

Որոշումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.

https://ef.competition.am/api/decision/54479A57-FF16-4C22-92BD-5B6D928F7842/download

https://ef.competition.am/api/decision/D76FCDF4-7A02-4533-8316-2AE78E5093AB/download

https://ef.competition.am/api/decision/01FDDA49-8285-4862-8A60-A78FEB239BA7/download

https://ef.competition.am/api/decision/7C073AD0-1690-45BB-806A-E55143DA573A/download

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12