Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Հանգստավայրերի զարգացման բազմամիլիոնանոց ծրագիր է մեկնարկել Վրաստանում
18/04/2023 18:40
Կիսվել

Հանգստավայրերի զարգացման բազմամիլիոնանոց ծրագիր է մեկնարկել Վրաստանում

Վրաստանի կառավարությունը գործարկում է քաղաքների և հանգստավայրերի զարգացման նոր լայնամասշտաբ պետական ​​ծրագիրը, որի իրականացման համար կհատկացվի ավելի քան 1 միլիարդ լարի (շուրջ 400 միլիոն դոլար): Կառավարության նիստում նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության հնգամյա ծրագիրը ներառում է 11 վայր՝ Բորժոմի, Բակուրիանի, Քութայիսի, Ցխալտուբո, Թելավի, Զուգդիդի, Մցխեթա, Բաթումի, Ստեփանծմինդա, Մեստիա և Կազբեգի։ Առաջին փուլում 2023 թ.-ին ծրագրի իրականացման համար կհատկացվի 200 մլն լարի։

«Այժմ մենք սկսում ենք ավելի մասշտաբային պետական ​​ծրագիր՝ քաղաքների և հանգստավայրերի զարգացման ծրագիրը, որը լինելու է հնգամյա և որի համար բյուջեից հատկացվելու է մեկ միլիարդ լարի: Աշխատանքը շատ շուտով կսկսենք: Այս մասին մանրամասն` ավելի ուշ: Կմշակվեն հայեցակարգեր: Մունիցիպալ զարգացման հիմնադրամը կսկսի ակտիվ աշխատանքն այս ծրագրի իրականացման ուղղությամբ: Մենք կընտրենք լավագույն շինարարներին, ճարտարապետներին», – հայտարարել է վարչապետը։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ կստեղծվեն նոր հանգստի գոտիներ և զբոսաշրջիկների համար գրավիչ վայրեր, կվերականգնվեն պատմամշակութային օբյեկտները։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հիմնական խնդիրը Վրաստանը փուլ առ փուլ եվրոպական տիպի պետություն դարձնելն է։

Ծրագրի իրականացման աշխատանքների կատարումը վստահված է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությանը, ինչպես նաև Մունիցիպալ զարգացման հիմնադրամին։

«Նորացված տարածաշրջաններ» ծրագիրը մեկնարկել է 2021 թ.-ի ապրիլին։ Այն հաշվարկված է չորս տարվա համար։ Ծրագրի շրջանակներում Վրաստանի կառավարությունը նախատեսում է ֆինանսավորել տարածաշրջանների ենթակառուցվածքների բարելավմանը և զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագծերը։

Ծրագրի առաջին փուլը պետության համար արժեցել է 500 մլն լարի և ընդգրկել է Վրաստանի 63 շրջան։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37