ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
Վերջին հինգ տարիներին Հնդկաստանում գրանցվել է աղքատության մակարդակի շարունակական անկում: Ըստ պաշտոնական վիճակագրության` 2009-2010թթ.-ին երկրում աղքատության մակարդակը կազմել է 29.8%: Արդյունքում, Հնդկաստանի պատմության մեջ առաջին անգամ աղքատ բնակիչները չեն գերազանցել երկրի բնակչության ընդհանուր թվաքանակի մեկ երրորդը:
Ըստ ներկայացված տվյալների` երկրում կենսամակարդակի առավել զգալի աճ գրանցվել է գյուղատնտեսութան ոլորտում. այստեղ աղքատության մակարդակը հինգ տարիների ընթացքում 42%-ից նվազել և կազմել է 24%:
Նշենք, որ Հնդկաստանում պաշտոնապես աղքատ ճանաչված անհատը կամ ընտանիքը, որի բարեկեցության մակարդակը գտնվում է աղքատության գծից ցածր, պետությունից որպես օգնություն ստանում է սուբսիդավորվող սնունդ և վառելիք: