ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԿԱԶՄԻ 7%
Առաջիկա 5 տարիներին Չինաստանում տնտեսական աճը կկազմի տարեկան միջինը 7%: Այսպիսին է Չինաստանի կենտրոնական բանկի պաշտոնական կանխատեսումը:
Սպասվում է, որ նույնիսկ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կտրուկ կրճատման դեպքում Չինաստանում կպահպանվի ՀՆԱ-ի նվազագույնը 6% աճ:
Չիաստանի կառավարությունը 2012 թվականի համար ակնկալում է երկրի ՀՆԱ-ի 7.5% աճ:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով երկրում գրանցվել է 9.2% տնտեսական աճ: