Տնտեսական

USD BUY - 384.00+1.00 USD SELL - 386.50+0.50
EUR BUY - 448.00+2.00 EUR SELL - 457.00+2.00
OIL:  BRENT - 66.40-1.83 WTI - 64.76-0.74
COMEX:  GOLD - 3332.80+0.82 SILVER - 35.85-0.55
COMEX:  PLATINUM - 1356.60-1.31
LME:  ALUMINIUM - 2597.50+0.10 COPPER - 9869.00-0.09
LME:  NICKEL - 15215.00-0.20 TIN - 33716.00-0.14
LME:  LEAD - 2045.00+0.05 ZINC - 2751.50-0.99
FOREX:  USD/JPY - 143.84+0.00 EUR/GBP - 1.1792+0.37
FOREX:  EUR/USD - 1.1792+0.37 GBP/USD - 1.3742+0.06
STOCKS RUS:  RTSI - 1142.24+1.39
STOCKS US: DOW JONES - 44094.77+0.63 NASDAQ - 20369.73+0.47
STOCKS US: S&P 500 - 6204.95+0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 39986.33-1.24 TOPIX - 2832.07-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 24072.28+0.00 SSEC - 3457.75+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 8760.96-0.43 CAC40 - 7665.91-0.33
STOCKS EUR:  DAX - 23909.61-0.51
01/07/2025  CBA:  USD - 385.32+0.85 GBP - 530.7+3.9
01/07/2025  CBA:  EURO - 455.06+4.23
01/07/2025  CBA:  GOLD - 40726+284 SILVER - 445.67+0.92
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՖՈԼՏԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
21/03/2012 11:23
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՖՈԼՏԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Երեկ գիշեր Հունաստանի խորհրդարանը վերջնականապես հաստատել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Եվարմիության (ԵՄ) հետ իր փրկության վարկային համաձայնագիրը: Այս փաստաթղթին կողմ է քվերակել 213 պատգամավոր, դեմ՝ 79 պատգամավոր: Հունաստանի խորհրդարանի 8 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը:

Նշենք, որ համապատասխան վարկային հուշագիրը ստորագրվել էր մարտին: Երեկ գիշեր Հունաստանի խորհրդարանի կողմից քվերակությամբ հաստատումը պաշտոնապես «կանաչ լույս» վառեց համաձայնագրի մեկնարկի համար:

Ըստ հաստատված համաձայնագրի՝ Հունաստանին տրամադրվելիք վարկային փաթեթի ընդհանուր ծավալը կկազմի 170 մլրդ եվրո: Գումարը մաս-մաս Հունաստանին կտրամադրվի մինչև 2015 թվականը:

Հունաստանն իր ֆինանսական խնդիրներով հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

2010 թվականին հաստատված առաջին վարկային փաթեթը` 100 մլրդ եվրո ծավալով, չբավարարեց Հունաստանին` իր բոլոր խնդիրները լուծելու համար:

01/07/2025
դրամ
Դոլար (USD)
385.32
+0.85
Եվրո (EUR)
455.06
+4.23
Ռուբլի (RUR)
4.9092
+0.0109
Լարի (GEL)
141.61
+0.36
40726
+284
Արծաթ
445.67
+0.92