ԱՄՆ-ՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
ԱՄՆ Առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2012 թվականի փետրվար ամսվա արդյունքներով երկրում նորակառույց բնակարաններրի ընդհանուր թվաքանակը, հունվար ամսվա տվյալների հետ համեմատած, կրճատվել է 1,1%-ով և կազմել 698 հազար միավոր: Նշենք, որ հունվարին ցուցանիշը կազմել էր 706 հազար միավոր:
Փորձագետների՝ մինչ այս հրապարակած կանխատեսումների համաձայն` փետրվար ամսվա արդյունքներով նորակառույցների թիվը պետք է լիներ առավել շատ՝ ավելի քան 700 հազար միավոր:
Նշենք նաև, որ փետրվարին ԱՄՆ-ում տրամադրվել է բնակարանային շինարարության 682 հազար նոր թույլտվություն: