
ՀՀԿ-Ն ՈՐՈՇԵԼ Է. ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Այսօր` մարտի 21-ին, ՀՀԿ-ն որոշել է, որ ՀՖՖ նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանն առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում: ՀՀԿ հայտարարության համաձայն` այս ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանը առաջադրվում է Մանկավարժական համալսարանի պատմագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի փոխարեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ չի ցանկանում առաջադրվել մեծամասնականով` միաժամանակ չբացառելով կուսակցության որոշմամբ որևէ ընտրատարածքում իր առաջադրումը: