ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներից են Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկանջո-Իվեալան և Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը՝ փաստելով, սակայն, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, իր նախապատվությունը կարող է տալ Pepsi-ի գլխավոր տնօրեն Ինդրա Նուիին:
Ընդունված է, որ Համաշխարհային բանկի ղեկավարին «նշանակվում է» ԱՄՆ-ն, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին` եվրոպական երկրները:
Ավելի վաղ BRICS անդամ երկները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) հայտարարել էին, որ անհրաժեշտ է վերջ դնել ընդունված ավանդույթին, ըստ որի՝ թեկնածուի ընտրության հիմնական որոշումը կայացնում է ԱՄՆ-ն: