Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Մասնագիտություններ, աշխատանք, աշխատավարձ. Այսօր աշխատավորի օրն է
01/05/2023 20:26
Կիսվել

Մասնագիտություններ, աշխատանք, աշխատավարձ. Այսօր աշխատավորի օրն է

Մասնագիտություն ընտրելիս կարևոր է հաշվի առնել մի քանի կոմպոնենտ՝ որքանով է այն համապատասխանում ձեզ, ունեք արդյոք աճի հնարավորություն այդ ոլորտում և որքան է վարձատրման հնարավորությունը:

Աշխարհի ամենաեկամտաբեր մասնագիտություններն ու գործուեության ոլորտները զարմանք հաստատ չեն առաջացնի: Դրանք հիմնականում ներկայացնում են ՏՏ, առողջապահական և արդյունաբերական ոլորտները:

Օրեցօր զարգացող աշխարհը, որտեղ արհեստական ինտելեկտը մի քանի տարի անց կարող է ամբողջությամբ փոխարինել մարդուն, իսկական տեղ է այս ոլորտի հանճարների համար: Գաղափարի ու տեխնոլոգիաների իսկական պայքար է հիմա: Այնպես որ, ձեր ուղեղը, ինտելեկտը, գիտելիքներն ու տաղանդը ՏՏ ոլորտում հաստատ կգնահատվի:

Եվ այսպես, ամենաբարձր վարձատրվող մասնագետների թոփ-տասնյակն այսպիսին է՝

գլխավոր գործադիր տնօրեն,

ընդհանուր վիրաբույժ,

ավագ ինժեներ-ծրագրավորող,

ներդրումային բանկիր,

ՏՏ համակարգերի մենեջեր,

տվյալագետ,

կորպորատիվ իրավաբան,

ծրագրի ղեկավար,

վեբ-ծրագրավորող,

IoT ճարտարապետ:

Այս մասնագետներից անդին՝ աշխարհում առավել պահանջված ու փնտրված են հետևյալ մասնագետները՝

ֆինանսական մենեջեր,

բժշկի օգնական,

ծրագրավորող,

շուկաների հետազոտող-վերկլուծաբան,

առողջապահական ծառայությունների կազմակերպիչ-մենեջեր,

վիճակագիր, բուժքույր:

Զուգահեռ իրականությունում ընդհանրապես ցանկալի չեն «կեղտոտ» գործերը: Օրինակ, հավաքարար, հանքափոր, հասարակական զուգարանները մաքրող, ձկնաբուծարաններում, աղբի տեսակավորմամբ զբաղվող ընկերություններում բանվոր և այլ այսօրինակ աշխատանքներ փնտրող մարդիկ գրեթե չկան, իսկ այդպիսի աշխատակիցների փնտրում են շատ ընկերություններ:

Ուշագրավ է, որ արտասահմանում այսպիսի թափուր աշխատատեղերի համալրման համար բարձր աշխատավարձ են խոստանում, այդուհանդերձ, հաստիքները մնում են չլրացված:

Այսօր մայիսի 1-ն է՝ աշխատանքի, աշխատավորների ու համերաշխության միջազգային օրը: Թոփ-վիճակագրություններից անդին՝ կարևորը ձեզ համապատասխանող աշխատանք գտնելն է, որ ամեն օր ոչ թե գործի գնաք, այլ սիրած գործով զբաղվելու:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52