Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՏՄՊՊՀ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՉԵՆ
23/03/2012 17:50
Կիսվել

ՏՄՊՊՀ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՉԵՆ

Գործարարների կողմից մրցակցային օրենսդրության խախտումներն, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ),  հաճախ կատարվում են օրենքի չիմացության պատճառով: Այս առումով ՏՄՊՊՀ-ն կարևորում է, որպեսզի  գործարարները լինեն առավել տեղեկացված` խուսափելով ոչ օրինաչափ գործողություններից և նման դեպքերում կիրառվող պատասխանատվության միջոցներից: Այդ իսկ նպատակով  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ այսօր`մարտի 23-ին, անցկացրեց հերթական սեմինար-քննարկումը:

Միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ Գերմանիայից և Լիտվայից: Յ. Շովիենեն և Թ. Տրաուպելը  հանդես եկան զեկույցներով`մասնակիցներին տեղեկացնելով մրցակցության մասին օրենքի առանձին դրույթների, պետական օժանդակության վերահսկման և այլ ոլորտների վերաբերյալ: Տիկին Շովիենեն անդրադարձավ նաև մանրածախ շուկաներում առկա մրցակցային խնդիրներին, ինչի հետ կապված մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում:

Մասնակիցիները փորձագետների  հետ քննարկման ժամանակ փորձեցին զուգահեռներ անցկացնել ՀՀ և ԵՄ մրցակցային օրենսդրության առանձին դրույթների վերաբերյալ: Մասնավորապես, գործարարներին հետաքրքրում էր, թե այլ երկրներում ինչպես է կարգավորվում մենաշնորհային դաշտը: Ըստ փորձագետների, որպես կանոն աշխարհի գրեթե բոլոր զարգացած և զարգացող երկրներում մրցակցային մարմինները պայքարում են ոչ թե մենաշնորհների, այլ դրանց չարաշահման դեմ:

Նշենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի և ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից նման միջոցառումները կազմակերպվում են հաճախակի: Հայաստանի  շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և գործարարների մասնակցությամբ իրականացվող տեղեկատվական սեմինարներն ուղղված են ինչպես Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանն ու ՏՄՊՊՀ կիրարկման կարողությունների հզորացմանը, այնպես էլ մրցակցային խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ընդհանրապես:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72